ՊՍԺ-ն ու «Ռեալը» բանակցություններ են սկսել Նեյմարի հարցով

14:33   13 դեկտեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն բանակցություններ են սկսել բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխության վերաբերյալ: Արքայական ակումբը ցանկանում է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստին ձեռք բերել 2018 թվականի ամռանը, գրում է Goal.com-ը:

Նեյմարի տրանսֆերը գնահատվում է 250 միլիոն եվրո: Ավելի վաղ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ «Ռեալում» բրազիլացի հարձակվողը կունենար «Ոսկե գնդակին» արժանանալու ավելի մեծ շանսեր:

25-ամյա Նեյմարին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն այս ամռանը 222 միլիոն եվրո էր վճարել «Բարսելոնային»: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 12 խաղի, դարձել 10 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։