Բրանիսլավ Իվանովիչի կարիերայի ամենագեղեցիկ գոլը

16:22   10 դեկտեմբերի, 2017

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը պատմել է, որ իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում խփած գոլն ամենագեղեցիկն էր իր կարիերայում:

«Ես այդպիսի գոլ Սերբիայի հավաքականի կազմում խփել էի նաեւ Իսրայելի դեմ խաղում, սակայն այնտեղ ես ընկա դարպասապահի հետ պայքարում: Այդպիսի իրավիճակում փորձեցի հարվածել եւ ստացվեց: «Ռեալ Սոսյեդադին» խփած գոլը լավագույնն էր իմ կարիերայում»,- Իվանովիչի խոսքը մեջբերում է «Զենիթի» կայքը:

Հիշեցնենք, որ Բրանիսլավ Իվանովիչը ճանաչվել էր Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն խաղացող: «Զենիթն» Իսպանիայում «Ռեալ Սոսյեդադին» հաղթել էր 3:1 հաշվով եւ առաջին տեղով դուրս եկել փլեյ-օֆֆ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։