21:52  ,  8 դեկտեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. Բրանիսլավ Իվանովիչը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն խաղացող է ճանաչվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը, որը իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում հետադարձ հարվածով գրավել էր մրցակցի դարպասը:

Բրանիսալվ Իվանովիչի օգտին քվեարկել է մասնակցած երկրպագուների 39 տոկոսը:

Ռուսական ակումբն առավելության էր հասել 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում