Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

15:12   8 դեկտեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Պորտուգալիայի հավաքականի ավագը ստացել է ձայների 41 տոկոսը:

Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում Ռոնալդուն դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ՝ օգնելով «Ռեալին» տնային հաղթանակ տանել 3:2 հաշվով: Բացի այդ, 32-ամյա Ռոնալդուն դարձել էր առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում գոլի հեղինակ է դառնում խմբային փուլի բոլոր՝ 6 խաղերում:

Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում էին նաեւ Ֆելիպե Կոուտինյոն («Լիվերպուլ», 38 տոկոս ձայն), Կորենտին Տոլիսոն («Բավարիա», 8 տոկոս), Բերնարդը («Շախտյոր», 5 տոկոս), Էդեն Ազարը («Չելսի», 3 տոկոս), Պակո Ալկասերը («Բարսելոնա», 2 տոկոս), Սոն Հյոն-Մինը («Տոտենհեմ», 1 տոկոս) եւ Խուան Կուադրադոն («Յուվենտուս», 1 տոկոս):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են: 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 11-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։