Չեմպիոնների լիգայի խմբային փուլը սահմանել է գոլերի ռեկորդ

15:15   7 դեկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգայի այս խմբային փուլն ամենաարդյունավետն էր մրցաշարի պատմության մեջ, հայտնում է ESPN-ը:

32 թիմերը միասին խփել են 306 գոլ: Ամենաարդյունավետ թիմն էր 25 գոլ խփած ՊՍԺ-ն, որին հաջորդում են «Լիվերպուլն» (23 գոլ) ու Մադրիդի «Ռեալը» (17 գոլ):

Ամենագոլառատը «Մարիբոր» - «Լիվերպուլ» (0:7), ՊՍԺ - «Սելթիկ» (7:1), «Պորտու» - «Մոնակո» (5:2) եւ «Լիվերպուլ» - «Սպարտակ» (7:0) խաղերն էին:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունավետության նախորդ ռեկորդը գրանցվել էր 2000/2001 մրցաշրջանում, երբ թիմերը խփել էին 292 գոլ: 2012/2013 մրցաշրջանում գրանցվել էր 284 գոլ, իսկ 2015/2016 մրցաշրջանում՝ 280:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են: 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 11-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։