Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է ԲԿՄԱ-ի դեմ խաղին

15:33   5 դեկտեմբերի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղից առաջ հավաքվել են Մանչեսթերի The Lowry հյուրանոցում:

Manchester Evening News-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի եղել նրանց թվում: Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանը եւ հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին կարող են միանալ խաղից ժամեր առաջ:

Նախօրեին Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» նախախաղային մարզմանն աշխատել էր թիմի ընդհանուր խմբում: Manchester Evening News-ը թիմի հավանական կազմում նշել էր նաեւ Հենրիխ Մխիթարյանին:

«Մանչեսթեր Յունայթեդ» - ԲԿՄԱ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 5-ին՝ Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ հինգ հանդիպումներից չորսում Հայաստանի հավաքականի ավագը հայտավորված չի եղել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։