Զիդան. Ցանկանում եմ դարձյալ միասին տեսնել Ռոնալդուին, Բեյլին եւ Բենզեմային

17:47   27 նոյեմբերի, 2017

Ցանկանում եմ դարձյալ միասին տեսնել Ռոնալդուին, Բեյլին եւ Բենզեմային խաղադաշտում, ասել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ։ Մրցակիցը Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆուենլաբրադան» է։

«Առաջին հանդիպումը լավ ստացվեց, այժմ պետք է ավարտել սկսածը։ Վաղը Բեյլը կլինի մեզ հետ եւ պետք է խաղա։ Անհամբեր սպասում եմ, թե երբ է նա պատրաստ լինելու 100 տոկոս։ Բայց չեմ կարող ասել, թե երբ դա տեղի կունենա։ Չգիտեմ, թե վաղը նա քանի րոպե կխաղա։ Չեմ կարող ասել նաեւ նրա վերադարձից հետո մեր մարտավարության փոփոխության մասին։ Բայց ես ցանկանում եմ դարձյալ միասին տեսնել Բեյլին Ռոնալդուին եւ Բենզեմայի հետ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալ» - «Ֆուենլաբրադա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։ Առաջին խաղում Արքայական թիմը հաղթել է 2։0 հաշվով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.