Չեմպիոնների լիգա․ Ռոնալդուն՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

15:58   24 նոյեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Պորտուգալիայի հավաքականի ավագը ստացել է ձայների 43 տոկոսը։ Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի դեմ 5-րդ տուրի խաղում Ռոնալդուն դարձել էր դուբլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով «Ռեալին» արտագնա հաղթանակ տանել 6։0 հաշվով։

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 8 թեկնածուների թվում էին նաեւ Նեյմարը (ՊՍԺ, 28 տոկոս), Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա», 8 տոկոս), Էդեն Ազարը («Չելսի», 8 տոկոս), Տիմո Վերները («Լայպցիգ», 5 տոկոս), Հարի Քեյնը («Տոտենհեմ», 3 տոկոս)  եւ Լորենցո Ինսինյեն («Նապոլի», 3 տոկոս) եւ Յաննիկ-Ֆերեյրա Կարասկոն («Աթլետիկո», 1 տոկոս)։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգիր են ապահովել «Բարսելոնան», Լոնդոնի «Չելսին», ֆրանսիական ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը», Մադրիդի «Ռեալը» եւ Ստամբուլի «Բեշիկթաշը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։