«Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստը դարձյալ նշանակվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն

10:25   24 նոյեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ֆերնանդո Հիերոն դարձյալ նշանակվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն, հայտնում է կազմակերպության կայքը:

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այդ պաշտոնը զբաղեցրել էր նաեւ 2007-2011-ը: 49-ամյա Հիերոյի նշանակմանը կողմ են արտահայտվել Իսպանիայի հավաքականի խաղացողներ Սերխիո Ռամոսը, Ժերար Պիկեն, Սերխիո Բուսկետսը, Անդրես Ինյեստան եւ այլք:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից հեռանալուց հետո Ֆերնանդո Հիերոն եղել է «Մալագայի» գլխավոր տնօրենը, «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականն ու իսպանական «Օվյեդոյի» գլխավոր մարզիչը: «Օվյեդոն» նա գլխավորեց 2016-17 մրցաշրջանում եւ թիմից հեռացավ հունիսին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։