Նեյմարին զայրացրել է «Ռեալ» տեղափոխության մասին հարցը

13:45   23 նոյեմբերի, 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին զայրացրել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին հարցը: Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ 7:1 հաշվով հաղթանակից հետո 25-ամյա բրազիլացին պատասխանել է հարցերին, սակայն հեռացել է՝ լսելով Արքայական ակումբի մասին հարցը:

«Գրողը տանի, դուք միշտ տալիս եք անպարկեշտ հարցեր»,- ասել է Նեյմարն ու հեռացել:

Հիշեցնենք, որ «Սելթիկի» դեմ խաղում Նեյմարը դարձել է դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ: Վերջերս իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել էր հարձակվողի հոր հետ, որպեսզի քննարկի նրա տեղափոխության հարցը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։