Ռոնալդուն քննադատել է լրագրողներին

14:20   22 նոյեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի նկատմամբ 6:0 հաշվով արտագնա հաղթանակից հետո իսպանացի լրագրողներին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ:

Կիպրոսում կայացած խաղում դուբլի հեղինակ դառնալուց հետո Պորտուգալիայի հավաքականի ավագը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

«Ինչպե՞ս կարող եմ հաղորդակցվել ձեզ հետ, եթե ես ասում եմ մի բան, իսկ հաջորդ օրը տեսնում եմ, որ գրել եք այլ բան»,- ասել է Ռոնալդուն ու հեռացել, գրում է AS-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղից հետո 32-ամյա Ռոնալդուն հայտարարել էր, որ չի երկարաձգելու «Ռեալի» հետ գործող պայմանագիրը: «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը պորտուգալացի հարձակվողի հայտարարությունը որակել էր կեղծավորություն, ինչից հետո, ըստ իսպանական մամուլի, 2 ֆուտբոլիստների միջեւ կոնֆլիկտ է առաջացել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։