Ռակիտիչ. Գրեթե պատրաստ եմ աշխարհի առաջնությունում իմ տեղը տալ Բուֆոնին

23:16   21 նոյեմբերի, 2017

Շատ եմ հարգում Ջանլուիջի Բուֆոնին եւ գրեթե պատրաստ եմ իմ տեղն աշխարհի առաջնությունում տալ նրան, ասել է Խորվաթիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը՝ անդրադառնալով Իտալիայի հավաքականի ձախողմանը աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային հանդիպումներում եւ Բուֆոնի միջազգային կարիերայի ավարտին:

«Բուֆոնը շատ բան է արել ֆուտբոլի համար, նրա վաստակը անհնար է թերագնահատել: Նրան հարգում են բոլորը: Անտանելի էր տեսնել նրան արտասվելիս: Խոսք չունեմ: Չեմ հավատում, որ Բուֆոնի մակարդակի խաղացողը բաց կթողնի աշխարհի առաջնությունը»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը անցումային հանդիպումներում չհաղթահարեց Շվեդիայի հավաքականի արգելքը՝ 0:1, 0:0: Խորվաթիայի հավաքականը խնդիրներ չունեցավ Հունաստանի թիմի հետ պայքարում՝ 4:1, 0:0:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։