Վնասվածք ստացած Արթուր Սարկիսովը մասնակցել է ինքնագիր-սեսիայի (ֆոտո)

19:17   21 նոյեմբերի, 2017

Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել է ինքնագիր-սեսիայի, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Հայ ֆուտբոլիստը հանդիպել է երկրպագուների հետ:

Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողը ծնկահոդի ծանր վնասվածք էր ստացել սեպտեմբերի 10-ին «Լուչ-Էներգիայի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրի խաղում եւ վիրահատվել էր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։