Լյուիս Հեմիլթոնի թիմին թալանել են Բրազիլիայում

11:25   13 նոյեմբերի, 2017

Ֆորմուլա-1-ի չեմպիոն «Մերսեդեսի» ներկայացուցիչները զինված հարձակման են ենթարկվել Բրազիլիայի Մեծ մրցանակից առաջ, հողորդում է midiamax.com.br-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Սան Պաուլու քաղաքում, որտեղ չարագործները հարձակվել են «Մերսեդեսի» ներկայացուցիչներին տեղափոխող միկրոավտոբուսի վրա: Ոչ ոք չի տուժել, սակայն կողոպտիչներն իրենց հետ տարել են թանկարժեք իրեր:

«Այստեղ նման բան տեղի է ունենում ամեն տարի: Ֆորմուլա-1-ն ու թիմերը պետք է ինչ-որ բան ձեռնարկեն: Այս ամենն արդարացում չունի»,- միջադեպը մեկնաբանել է «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որը Բրազիլիայի  Մեծ մրցանակում գրավել էր չորրորդ տեղը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի Մեծ մրցանակում հաղթել էր «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը: 

Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը նախորդ փուլում էր ապահովել ընդհանուր հաշվարկի հաղթողի տիտղոսը՝ չորրորդ անգամ հռչակվելով Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։