ԵԱ. Հայաստանի հավաքականի վերջնական դիրքը

22:02   6 նոյեմբերի, 2017

Հունաստանում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 10 միավորով բաժանեց 12-17-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայկական թիմը 14-րդն էր:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:

Վերջին՝ 9-րդ տուրում հայկական թիմն առանց Լեւոն Արոնյանի ոչ ոքի էր ավարտել Սերբիայի թիմի հետ մրցամարտը:

Անցկացված 9 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթեց Շվեյցարիային, Հունաստանին եւ Հոլանդիային, ոչ ոքի խաղաց Խորվաթիայի, Հունգարիայի, Լեհաստանի ու Սերբիայի հետ, ինչպես նաեւ պարտվեց Ադրբեջանին ու Գերմանիային:

Ադրբեջանի եւ Ռուսաստանի թիմերը 14-ական միավորով բաժանեցին առաջին տեղը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Եվրոպայի չեմպիոն դարձան ադրբեջանցիները: Բրոնզե մեդալ նվաճեց Ուկրաինայի հավաքականը, որը վաստակեց 13 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց Խորվաթիայի թիմին:

Վերջին տուրի արդյունքները



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։