ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն

15:13   21 հոկտեմբերի, 2017

Ալբանիայում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հոկտեմբերի 21-ին Հայաստանը նվաճեց երկրորդ մեդալը: 23 տարեկանների 105 կգ քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալ նվաճեց Սամվել Գասպարյանը, որը հավաքեց 374 կգ (167+207): Հաղթողի կոչումը երկամարտի 377 կգ արդյունքով նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Դաթո Խեցուրիանին:

Հիշեցնենք, որ Արփինե Դալալյանը նվաճել է հաղթողի կոչումը մինչեւ 20 տարեկանների 90+ կգ քաշային կարգում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։