Հենրիխ Մխիթարյան. Խայտառակ պարտություն էր, ամենագլխավոր մեղավորը ես եմ

00:04   6 հոկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի խաղում լեհերից կրած պարտությունը 1:6 հաշվով:

«Խնդիրներն ամենուր են: Ամեն ինչ պետք է անենք, որ Ղազախստանի հավաքականի հետ խաղում նման բան տեղի չունենա: Խոսքեր չկան: 

Պարզ է, որ հանդերձարանում շատ վատ մթնոլորտ էր: Խայտառակ պարտություն, որի ամենագլխավոր մեղավորը ես եմ: Ես եմ թիմի ավագը, եւ պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: 

Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր հավատում են եւ գալիս մեզ աջակցելու: Չենք կարող գոհացնել բոլորին, պարզապես շնորհակալություն երկրպագուներին»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով E խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.