Լոնդոն-2012. Հայաստանը դարձել է Ռուսաստանի տարածաշրջան

16:30   26 հուլիսի, 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հերթական սխալն են թույլ տվել՝ ԽՍՀՄ-ի նախկին երկրներին ընդգրկելով Ռուսաստանի կազմի մեջ:

Վրաստանից եւ Ուկրաինայից հետո հերթը հասավ Հայաստանին ու Ղազախստանին: Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Միշա Ալոյանի մասին տեղեկատվությունում որպես ծննդավայր նշված է Հայաստանը, իսկ որպես տարածաշրջան՝ Ռուսաստանը, հաղորդում է rfrl.org-ը:

Ալոյանից բացի, սխալ տեղեկատվություն է հրապարակվել նաեւ ձյուդոիստ Արսեն Գալստյանի եւ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանի ծննդավայրի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները հուլիսի 25-ին բողոք-նամակ էին հղել Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.