13:27 14 սեպտեմբերի, 2017Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային խաղում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի նկատմամբ հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ ուելսցի Գարեթ Բեյլին:
«Առաջին խաղակեսն այնքան էլ չհավանեցին, բայց երկրորդում լավ խաղացինք: Միշտ կարեւոր է մրցաշարը սկսել հաղթանակով:
Ռոնալդուն թիմի առանցքային խաղացողն է եւ շատ կարեւոր է «Ռեալի» համար: Նա միշտ օգնում է թիմին, երբ կա դրա կարիքը եւ չի հեռանում առանց գոլի: Հույս ունեմ, որ նա կշարունակի նույն ոգով:
Վերջապես, Բեյլին տեսնում ենք լավ վիճակում: Վնասվածքից եւ չորս ամսվա բուժումից հետո անհրաժեշտ է առնվազն այդքան ժամանակ լիարժեք վերականգնվելու համար: Ես գոհ եմ նրա խաղից: Նա գոլային փոխանցում կատարեց»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» ԱՊՕԵԼ-ին հաղթել է 3:0 հաշվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.