10:33 31 հուլիսի, 2017Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել է 3 բրոնզե մեդալով:
Մրցումային վերջին օրը բրոնզե մեդալակիր է դարձել Սամվել Աղաջանյանը (54 կգ), որը երրորդ տեղի համար գոտեմարտում 7:0 հաշվով հաղթել է բուլղարացի Ցվետան Սիրաշկիին:
Ավելի վաղ բրոնզե մեդալի էին արժանացել նաեւ Հայկ Ասատրյանը (50 կգ) եւ Սարգիս Թադեւոսյանը (69 կգ):
Գառնիկ Հովհաննիսյանը (42 կգ), Ռոբերտ Կարապետյանը (46 կգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Վահե Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ) հաջող հանդես չէին եկել, իսկ Աշոտ Կիրակոսյանը (58 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0:7 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հասան Մամանդլիին:
Հիշեցնենք, որ ազատ ոճի Հայաստանի թիմը եւս Սարաեւոյում ելույթն ավարտել էր 3 բրոնզե մեդալով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.