Արթուր Աբրահամը ժամանել է «Ուեմբլի» (ֆոտոշարք)

23:55   15 հուլիսի, 2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) ժամանել է Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոն, որտեղ չեմպիոնական մենամարտ կանցկացնի բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) հետ:

Նախօրեին Լոնդոնում կայացել էր 2 բռնցքամարտիկների կշռման արարողությունը եւ հայացքների մենամարտը: Աբրահամի քաշն է 75.9 կգ, իսկ Յուբենք կրտսերինը՝ 75.8 կգ:

Հիշեցնենք, որ մենամարտը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում (մեկնարկը նախատեսված է Երեւանի ժամանակով 01:30-ին): Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է բրիտանացուն: Մենամարտի հաղթողը կդառնա Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) մասնակից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։