Արթուր Աբրահամը եւ Քրիս Յուբենքը կշռվել են եւ հանդիպել իրար (ֆոտոշարք)

13:46   13 հուլիսի, 2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) Լոնդոնում հանդիպել է իր առաջիկա մրցակից բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին (24-1-0, 19 նոկաուտ): Կայացել է նաեւ հայացքների մենամարտ:

2 բռնցքամարտիկները նաեւ կշռվել են: Արթուր Աբրահամի քաշը 77,9 կգ է, իսկ բրիտանացի բռնցքամարտիկինը՝ 76,203 կգ:

Հիշեցնենք, որ 37-ամյա Աբրահամի եւ 27-ամյա Յուբենքի միջեւ մենամարտը կկայանա հուլիսին 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է Քրիս Յուբենքին: Մենամարտի հաղթողը կդառնա Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) մասնակից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։