«Ռեալում» Ռոնալդուին համոզում են հետ կանգնել թիմից հեռանալու որոշումից

15:30   16 հունիսի, 2017

Մադրիդի «Ռեալը» ջանք չի խնայի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին թիմում պահելու համար, հաղորդում է Marca-ն:

Իսպանական թերթը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հարկերից խուսափելու մեջ մեղադրվող 32-ամյա ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ Արքայական ակումբից, եւ իր որոշման մասին արդեն հայտնել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Ռոնալդուն նման որոշում էր կայացրել Իսպանիայի դատախազության՝ իրեն ներկայացված մեղադրանքի պատճառով եւ տրամադրված է վճռական:

«Ռեալն» աջակցություն է հայտնել պորտուգալացի հարձակվողին եւ նրան համոզում է փոխել որոշումը: Նշվում է, որ եթե Ռոնալդուն հեռանա, ապա կարող է հայտնվել իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդում» կամ ֆրանսիական ՊՍԺ-ում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազության ներկայացրած մեղադրանքում նշվում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը խուսափել է 14,5 միլիոն եվրոյի հարկ վճարելուց: Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին իր իմիջային իրավունքի վաճառքից ստացված գումարից հարկերն ամբողջությամբ չվճարելու մեջ: Դրա համար ֆուտբոլիստը 2010 թվականին ստեղծել է հասարակական կազմակերպություն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.