NBA. Չեմպիոնական խաղի լավագույն դրվագներն ու տեսությունը

12:59   13 հունիսի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքի 5-րդ խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Գոլդեն Սթեյտի» խաղացող Դրեյմոնդ Գրինի ալեյ-ուպն իր թիմակից Անդրե Իգոուդալային:

Հիշեցնենք, որ «Գոլդեն Սթեյտն» այդ խաղում 129:120 հաշվով հաղթել էր «Քլիվլենդին», որը չկարողացավ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչ շարքի հաշիվը դարձավ 4:1՝ հօգուտ Օքլենդի թիմի:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդի» կազմում վաստակել էր 41 միավոր: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետն էր 39 միավոր հավաքած Կեւին Դյուրանտը, որը նաեւ ճանաչվեց եզրափակիչ շարքի լավագույն բասկետբոլիստ:

«Գոլդեն Սթեյտը» NBA-ի չեմպիոն դարձել էր նաեւ 1947, 1956, 1975 եւ 2015 թվականներին, իսկ նախորդ տարի եզրափակիչում պարտվել էր «Քլիվլենդին»:

NBA-ի եզրափակիչ, 5-րդ խաղ

«Գոլդեն Սթեյտ» - «Քլիվլենդ»՝ 129:120 (33:37, 38:23, 27:33, 31:27)

Շարքի հաշիվը՝ 4:1

Եզրափակիչի տեսությունը

«Գոլդեն Սթեյտը» տոնում է չեմպիոնությունը

Լեբրոն Ջեյմսի մասնակցությամբ լավագույն դրվագները

Կեւին Դյուրանտի մասնակցությամբ լավագույն դրվագները



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։