09:58  ,  13 հունիսի, 2017

«Գոլդեն Սթեյտը»՝ NBA-ի հնգակի չեմպիոն (ֆոտոշարք)

«Գոլդեն Սթեյտը» պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն: Եզրափակիչ շարքի 5-րդ խաղում Օքլենդի թիմը տանը 129:120 հաշվով հաղթեց «Քլիվլենդին», որը չկարողացավ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչ շարքի հաշիվը դարձավ 4:1՝ հօգուտ «Գոլդեն Սթեյտի»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդին» բերեց 41 միավոր: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետն էր 39 միավոր հավաքած Կեւին Դյուրանտը, իսկ Ստիվեն Կարին վաստակեց 34 միավոր:

Եզրափակիչ շարքի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Կեւին Դյուրանտը, որն առաջին անգամ է դառնում NBA չեմպիոն:

«Գոլդեն Սթեյտը» նաեւ կրկնեց «Լոս Անջելես Լեյքերսի» ռեկորդը: Նախկինում միայն լոսանջելեսցիներին էր հաջողվել (2000/01 մրցաշրջանում) չեմպիոնի տիտղոսը նվաճել՝ փլեյ-օֆֆում կրելով միայն մեկ պարտություն: «Գոլդեն Սթեյտը» NBA-ում հաղթել էր նաեւ 1947, 1956, 1975 եւ 2015 թվականներին, իսկ նախորդ տարի եզրափակիչում պարտվել էր «Քլիվլենդին»:

NBA-ի եզրափակիչ, 5-րդ խաղ

«Գոլդեն Սթեյտ» - «Քլիվլենդ»՝ 129:120 (33:37, 38:23, 27:33, 31:27)

Շարքի հաշիվը՝ 4:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում