Ռոբերտ Լեւանդովսկին՝ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ

13:49   6 հունիսի, 2017

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել է Գերմանիայի 54-րդ առաջնության լավագույն խաղացող: Kicker-ի անցկացրած հարցմանը մասնակցել են Բունդեսլիգայում հանդես եկող 248 ֆուտբոլիստներ:

Հարցման արդյունքում, Լեւանդովսկին հավաքել է ձայների 25 տոկոսը: Երկրորդ տեղը գրավել է փոխչեմպիոն «Լայպցիգի» գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտան, որը ստացել է 15,7 տոկոս ձայն: Առաջնության լավագույն ռմբարկու դարձած Պյեր-Էմերիկ Օբամեյանգն արժանացել է 10.5 տոկոս ձայնի:

Գերմանիայի ավարտված առաջնությունում Լեւանդովսկին 33 խաղում խփել էր 30 գոլ եւ ռմբարկուների ցուցակում մեկ գնդակ զիջել Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

Այս մրցաշրջանում լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում եւ դարձել 43 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Kicker-ի անցկացրած հարցման արդյունքում Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։