Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արթուր Դավթյանը 5-րդն է

17:10   23 ապրիլի, 2017

Ռումինիայի Կլուժ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը 5-րդ տեղը գրավեց հենացստկի վարժությունում: Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 14.583 միավոր, իսկ Եվրոպայի չեմպիոն դարձավ  Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանը՝ 14.933 միավոր:

Արծաթե մեդալակիր դարձավ ռումինացի Մարիան Դրագուլեսկուն (14,733), իսկ երրորդ տեղը գրավեց ուկրաինացի Օլեգ Վերնյաեւը (14,649):

Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությունն ավարտեց մեկ մեդալով: Նախօրեին Հարություն Մերդինյանը երրորդ տեղն էր գրավել նժույգի վարժությունում: Օղակների վարժության եզրափակիչում Հայաստանն ունեցել էր երկու ներկայացուցիչ: Վահագն Դավթյանը գրավել էր չորրորդ (14.858), Արթուր Թովմասյանը՝ 7-րդ տեղը (14.666)Արթուր Դավթյանն էլ 6-րդն էր բազմամարտում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։