23:07  ,  22 ապրիլի, 2017

Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռումինիայում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար բրոնզե մեդալ է նվաճել Հարություն Մերդինյանը, որը մասնակցել է նժույգի վարժության եզրափակիչին եւ վաստակել 14.833 միավոր: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Դավիդ Բելյավսկին՝ 15.100: Երկրորդ տեղը գրաված հունգարացի Կրիժտիան Բերկիի արդյունքն է 14.900:

Օղակների վարժության եզրափակիչում Հայաստանն ունեցել է երկու ներկայացուցիչ: Վահագն Դավթյանը գրավել է չորրորդ (14.858), Արթուր Թովմասյանը՝ 7-րդ տեղը (14.666): Չեմպիոն հռչակված հույն Էլեֆտերիոս Պետրոնիասի արդյունքն է 15.433:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս