Օուեն Հարգրիվզ. Եվրոպայի լիգան Հենրիխ Մխիթարյանի մրցաշարն է

16:35   14 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, որը նախօրեին գոլի հեղինակ էր դարձել բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում:

«Մխիթարյանը ցուցադրեց անկրկնելի ռեակցիա: Դա հրաշալի սեյվ էր, սակայն չի կարելի չնշել մանչեսթերցիների տպավորիչ կոմբինացիան: Սա Մխիթարյանի մրցաշարն է»,- Օուեն Հարգրիվզի խոսքը մեջբերում է thesportreview.com-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Անդերլեխտի» միջեւ Բրյուսելում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը 37-րդ րոպեին բացել էր հաշիվը: Նա մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե եւ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 60 տոկոսը: ՈւԵՖԱ-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է նաեւ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում: Հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյից հետո 28-ամյա Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 4-րդ արտագնա խաղում անընդմեջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։