Մայքլ Օուենը՝ Հենրիխ Մխիթարյանի գոլի մասին. Դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես բոլորն են մտածում

16:12   14 ապրիլի, 2017

Անգլիացի նախկին հարձակվող Մայքլ Օուենն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլին բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում:

«Այդպիսի դրվագում բոլորը սպասում են գոլի, բայց եթե ուշադիր նայենք խաղացողի դիրքին, առաջանում է հարց՝ գուցե դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես բոլորն են մտածում: Դարպասը դատարկ է եւ պարզապես պետք է գնդակն ուղարկել ցանցը. այդպիսին է երկրպագուների դորքորոշումը: Սակայն, երբ գնդակն օդի մեջ է եւ պետք է ձախ ոտքով հարվածել այդպիսի սուր անկյունից, դա չի կարող լինել հեշտ»,- Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Բրյուսելում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 37-րդ րոպեին բացել էր հաշիվը: Նա մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե եւ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 60 տոկոսը: ՈւԵՖԱ-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է նաեւ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվումՀոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյից հետո 28-ամյա Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 4-րդ արտագնա խաղում անընդմեջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։