Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

20:50   8 ապրիլի, 2017

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանը նվաճեց 2 մեդալ:

Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ Ռուբեն Ալեքսանյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Գոռ Մինասյանը երկամարտում հավաքեց 446 կգ (211+235) եւ զիջեց միայն Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Լաշա Տալախաձեին, որը պայքարից դուրս էր: Վրացի 23-ամյա ծանրորդը երկամարտում գրանցեց 467 կգ (217+250), ինչպես նաեւ աշխարհի ռեկորդ սահմանեց պոկում վարժությունում (217 կգ): Ռուբեն Ալեքսանյանը երկամարտում հավաքեց 434 կգ (190+244): Պոկում վարժությունից հետո Ալեքսանյանը 6-րդն էր, սակայն հրում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ եւ բարելավեց դիրքը երկամարտում:

Այսպիսով, Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով եւ թիմային հաշվարկում գրավեց 5-րդ տեղը: Ավելի վաղ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել 105 կգ քաշային կարգում, իսկ Սոնա Պողոսյանը (75 կգ) ու Տաթեւ Հակոբյանը (90 կգ) բրոնզե մեդալ էին նվաճել կանանց պայքարում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։