Հովհաննես Համբարձումյանը դուրս է մնացել Հայաստանի թիմի հայտացուցակից

14:11   26 մարտի, 2017

Մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը դուրս է մնացել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակից Ղազախստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նախախաղային մամուլի ասուլիսում նշել էր, որ Հովհաննես Համբարձումյանը թեթեւ վնասվածք ունի:

Հայաստանի հավաքականի հայտացուցակը

1. Արսեն Բեգլարյան, 2. Արթուր Քարտաշյան, 3. Վարազդատ Հարոյան, 4. Տարոն Ոսկանյան, 5. Գաել Անդոնյան, 6. Գոռ Մալաքյան, 7. էդգար Մալաքյան, 8. Մարկոս Պիզելի, 9. Ռուսլան Կորյան, 10. Գեւորգ Ղազարյան, 11. Արթուր Սարկիսով, 12. Գրիգոր Մելիքսեթյան, 13. Կամո Հովհաննիսյան, 14. Արտակ Գրիգորյան, 15. Հրայր Մկոյան, 16. Անատոլի Այվազով, 17. Արտակ Եդիգարյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 19. Արտյոմ Սիմոնյան, 20. Լեւոն Հայրապետյան, 21. Տիգրան Բարսեղյան, 22. Էդգար Մանուչարյան, 23. Արաս Օզբիլիս:

Հայաստան - Ղազախստան հանդիպումը մարտի 26-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։