Հայ ըմբիշները եւս 3 մեդալ են նվաճել Կիեւում

23:33   4 մարտի, 2017

Կիեւում ավարտված հունահռոմեական ոճի միջազգային մրցաշարի երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են եւս 3 մեդալ՝ մեկ արծաթե, 2 բրոնզե:

66 կգ քաշային Կարեն Ասլանյանը հասել է մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվել է վրացի Գոգա Գոգիբերաշվիլուն եւ բավարարավել արծաթե մեդալով:

Վարշամ Բորանյանն ուժերը փորձել է 75 կգ քաշային կարգում եւ նվաճել բրոնզե մեդալ: Նա հաղթել է մեկնարկային գոտեմարտում, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել է մոլդովացի Միխայիլ Բրադուին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Բորանյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար եւ, տանելով 2 հաղթանակ, արժանացել է մեդալի:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել է քառորդ եզրափակիչում, սակայն հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Նա հաղթանակ է տարել սփոփիչ գոտեմարտում ու բրոնզե մեդալի համար մրցամարտում: Մանուկյանին քառորդ եզրափակիչում հաղթաց ուկրաինացի Յուրի Շկրիուբան նվաճել է ոսկե մեդալ:

130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը մեկնարկել է քառորդ եզրափակիչից, որտեղ պարտություն է կրել: Նա անցկացրել է նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտ, որում եւս պարտվել է:

Հիշեցնենք, որ Կիեւի մրցաշարի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Սարգիս Քոչարյանը (80 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Արթուր Շահինյանը (98 կգ)՝ արծաթե, իսկ Գեւորգ Ղարիբյանը (59 կգ) եւ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) նվաճել էին բրոնզե մեդալներ: Մարտի 3-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը, որը մեկնարկային գոտեմարտում պարտվել է բելառուս Վալերի Պալենսկուն եւ լքել պայքարը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։