23:03  ,  3 մարտի, 2017

Կիեւ. Հայաստանը նվաճեց 1-ական ոսկե, արծաթե եւ 2 բրոնզե մեդալ

Կիեւում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանն առաջին օրը նվաճել է չորս մեդալ:

80 կգ քաշային կարգում Սարգիս Քոչարյանը եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Դմիտրո Պիշկովին:

Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մանուկյանը նվաճել է բրոնզե մեդալ:

98 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Շահինյանը 2:6 հաշվով պարտվել է ուկրաինացի Դիմիտրի Տիմչենկոյին՝ բավարարվելով երկրորդ մրցանակով:

59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ այս քաշային կարգի հաղթողի կոչումը նվաճել է Ուկրաինան ներկայացնող Ժորա Աբովյանը:

Կիեւի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաեւ Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն մարտի 4-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում