00:04 24 փետրվարի, 2017Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի կայքը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Սեւիլիային» դրսում 1։2 հաշվով պարտվելուց հետո:
Իտալացի մասնագետը 2015-ի ամռանն էր գլխավորել «Լեսթերը», որը նախորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Այս մրցաշրջանում թիմը նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում եւ խմբային փուլում գրավեց առաջին տեղը: Անգլիայի առաջնության 25-րդ տուրից հետո լեսթերցիները 21 միավորով 17-րդ տեղում են:
Ռանյերիի հեռացվելու մասին խոսակցությունները հայտնվել էին փետրվարի սկզբնամասում, սակայն դրանից հետո «Լեսթերի» ղեկավարությունը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ վստահում է մարզիչին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.