Հենրիխ Մխիթարյանը՝ Միկի մականունի մասին

09:11   15 փետրվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է ստացել Միկի մականունը:

«Երբ ես տեղափոխվեցի Դորտմունդի «Բորուսիա», Յուրգեն Կլոպին ինձ ասաց, որ իմ ազգանունը չափազանց երկար է, անունը՝ նույնպես: Նա առաջարկեց ինձ անվանել Միկի, իսկ ես ասացի, որ խնդիր չեմ տեսնում: Այդ օրվանից ինձ անվանում են Միկի»,- ասել է Մխիթրայանը BBC-ի հետ հարցազրույցում:

28-ամյա ֆուտբոլիստը նաեւ պատմել է, որ իր մանկության ֆուտբոլային կուռքը եղել է Զինեդին Զիդանը, որն այժմ գլխավորում է Մադրիդի «Ռեալը»:

«Ես սիրահարված էի Զիդանի խաղին: Երբ դիտում էի ֆուտբոլ, դիտում էի միայն Զիդանի խաղերը»,- ասել է Մխիթարյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։