20:12 1 փետրվարի, 20172017 թվականին կայանալիք Grand Chess Tour-ի մրցաշարերում Վլադիմիր Կրամնիկի փոխարեն հանդես կգա հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, հաղորդում է chess.com-ը: Ռուսաստանցի գրոսմայստերը հրաժարվել է մասնակցությունից:
Grand Chess Tour-ի կմասնակցեն նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինն ու Յան Նեպոմնյաշչին:
Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն 200 հազար դոլար է:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը այս տարի նաեւ ՖԻԴԵ-ի Գրան պրի շարքի 15 մասնակիցների թվում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.