Իբրահիմովիչ. Մխիթարյանի գոլը կհիշեն հավերժ

19:01   13 հունվարի, 2017

Ես շատ ուրախ եմ Մխիթարյանի համար, քանի որ այդ գոլը կհիշեն հավերժ, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Հայ ֆուտբոլիստի գոլը ճանաչվել է լավագույնը դեկտեմբերին Պրեմյեր լիգայում։

«Զարմանալի գոլ էր։ Այդպիսի գոլը հնարավոր չէ նկարագրել, դրա մասին նույնիսկ երազելը բարդ է։ Ուրախ եմ, որ ես եւս առնչություն ունեմ այդ գոլին, որը խաղի իսկական գեղեցկությունն է։ Մենք այդ հարվածը փորձել էինք Մխիթարյանի հետ։ Գոլից մի երկու շաբաթ առաջ մարզվել էինք։ Ես նրան հստակ ասացի, թե ինչպես է պետք անել այդ շարժումը, ինչպիսի փոխանցում է անհրաժեշտ, որ ամեն ինչ իդեալական ստացվի»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Սանդերլենդի» դարպասը «կարիճ» ոճի հարվածով գրավել էր Իբրահիմովիչի փոխանցումից հետո։ Շվեդ հարձակվողը ճանաչվել է դեկտեմբերին Պրեմյեր լիգայի լավագույն խաղացող։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։