Daily Mail. Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում նույնիսկ 10 լավագույնների թվում չէ

00:17   28 դեկտեմբերի, 2016

Բրիտանական Daily Mail-ն անդրադարձել է 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակին եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը:

Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի փոխչեմպիոն հռչակված եւ Բունդեսլիգայի ֆուտբոլիստների քվեարկությամբ, մրցաշրջանի լավագույն խաղացող ճանաչված, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած նախորդ երեք խաղերում նույնքան գոլ խփած Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում նույնիսկ 10 լավագույնների թվում չէ, գրում է պարբերականը՝ անդրադառնալով նաեւ այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հայտարարությանը

Հիշեցնենք, որ 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի քվեարկության չափանիշը պարտադրում է նախապատվությունը տալ մեծահասակների աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի չեմպիոնների եւ մեդալակիրների:

Նշենք, որ NEWS.am Sport-ը չի մասնակցում ՀՄԼՖ-ի քվեարկությանը՝ հաշվի առնելով արհեստական սահմանափակումները:  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.