Հենրիխ Մխիթարյանը՝ հանդիպման լավագույն խաղացող

02:58   1 դեկտեմբերի, 2016

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ ճանաչվել է «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպման (4:1) լավագույն խաղացող: 

Հայ ֆուտբոլիստը թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրեն լավագույնը ճանաչելու համար:

Հենրիխ Մխիթարյանին լավագույնն է ճանաչել նաեւ SkySportsStatto-ն: Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Մխիթարյանի կատարած 46 փոխանցումից 94 տոկոսը հասել է թիմակիցներին: Նա դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

Կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Հալ Սիթին», «Լիվերպուլը» կմրցի «Սաութհեմփթոնի» հետ:

Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 4:1

Զլատան Իբրահիմովիչ, 2, 90+3 Անտոնի Մարտիալ, 48, 62 – Էշլի Ֆլեթչեր, 35



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։