09:33 21 հոկտեմբերի, 2016«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, մեկնաբանելով Եվրոպայի լիգայի երրորդ տուրում թուրքական «Ֆեներբահչեի» նկատմամբ վստահ հաղթանակը, գովեստի խոսքեր է ասել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հասցեին:
«Վաստակեցինք 3 միավոր. դա այն է, ինչ պետք էր մեզ: Սա շատ կարեւոր հաղթանակ էր, քանի որ առաջին տուրում պարտվելուց հետո պետք է 9 միավոր վաստակեինք տնային 3 խաղերում: Լավ հանդիպում էր: Մրցակիցը լավ էր պաշտպանվում, բայց առաջին եւ երկրորդ գոլերից հետո խաղը բացվեց:
Չորրորդ գոլից հետո գցեցինք խաղի տեմպը, իսկ մրցակիցը կրճատեց հաշիվը: Ինձ երբեք դուր չի գալիս, երբ իմ թիմը գոլ է բաց թողնում: Մի պահ կորցրինք կենտրոնացվածությունը, բայց դա նորմալ է, քանի որ կատարեցինք մի քանի փոխարինում:
2 օր առաջ Պոգբան վատագույնն էր Պրեմյեր լիգայում, իսկ 48 ժամ անց անցկացրեց ֆենոմենալ հանդիպում: Նրան ժամանակ է հարկավոր հարմարվելու ամար: Ես աշխատել եմ Իտալիայում, ծանոթ եմ այնտեղի ֆուտբոլին: Հեշտ չէ A Սերիայում 4-5 տարի անցկացնելուց հետո անմիջապես տեղափոխվել Պրեմյեր լիգա: Պոգբային ժամանակ է հարկավոր»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Անգլիայի 20-ակի չեմպիոնը հաղթել էր 4:1 հաշվով, իսկ Պոլ Պոգբան դարձել էր դուբլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո դարձյալ չէր հայտավորվել մանչեսթերցիների կազմում: Ժոզե Մոուրինյոն բացատրել էր, թե ինչու չի խաղացրել 27-ամյա Մխիթարյանին, որը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.