16:37 21 օգոստոսի, 2016Հայաստանը ներկայացնող 30-ամյա Գեորգի Կետոեւն անհաջող մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:
97 կգ քաշային Կետոեւը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 1:8 հաշվով պարտվելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 27-ամյա վրացի Էլիզբար Օդիկաձեին: Կետոյեւն առաջինը միավոր վաստակեց, սակայն հետագայում վրացին ավելի ուժեղ էր: Քառորդ եզրափակիչում նա կմրցի ղաղախ Մամեդ Իբրագիմով, որը պայքարից դուրս թողեց Խոսե Դանիել Դիասին (Վենեսուելա):
Օգոստոսի 21-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, որը մեկնարկային գոտեմարտում 1:3 հաշվով պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, 24-ամյա իտալացի Ֆրանկ Մարկեսին: Եթե իտալացին հասնի եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո-2016-ում հանդես էին եկել Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Մնացականյանը պարտությամբ էր մեկնարկել, իսկ Բերիանիձեն, պարտվելով կիսաեզրափակիչում, չէր հաղթել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.