13:30 18 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին 4 ներկայացուցիչներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) հանդես են գալու ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, որը մեկնարկելու է օգոստոսի 19-ին:
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երեւանի ժամանակով 20:15-20:45-ը տեղի կունենա 57 կգ եւ 74 կգ քաշային ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը:
Առաջինը օգոստոսի 19-ին պայքարի մեջ կմտնի 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, որը նախնական գոտեմարտերը կսկսի Երեւանի ժամանակով 17:00-ից:
Լեւան Բերիանիձեն կմեկնարկի օգոսոտոսի 20-ին եւ նույնպես նախնական գոտեմարտերը կսկսի Երեւանի ժամանակով 17:00-ից, իսկ 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը եւ Գեորգի Կետոեւը հանդես կգան Օլիմպիական խաղերի վերջին օրը ու նախնական գոտեմարտերը կանցկացնեն Երեւանի ժամանակով 15:30-ից:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը եւս Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով: Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.