Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանն ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի բոլոր չեմպիոնները

01:57   17 օգոստոսի, 2016

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը, որում մեդալներ վիճարկվեցին 6 քաշային կարգերում:

Հայաստանի հավաքականը մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին:

Ռիո-2016-ում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Ռիո-2016, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, տղամարդիկ

59 կգ

1. Իսմայել Բորերո (Կուբա)

2. Շինոբու Օտա (Ճապոնիա)

3. Էլմուրատ Տասմուրադով (Ուզբեկստան), Անդրե Բերգ (Նորվեգիա)

66 կգ

1. Դավոր Շտեֆանեկ (Սերբիա)

2. Միհրան Հարությունյան (Հայաստան)

3. Ռասուլ Չունաեւ (Ադրբեջան), Շմագի Բոլկվաձե (Վրաստան)

75 կգ

1. Ռոման Վլասով (Ռուսաստան)

2. Մարկ Մադսեն (Դանիա)

3. Սաիդ Աբդվալի (Իրան), Կիմ Հյոն Ու (Հարավային Կորեա)

85 կգ

1. Դավիդ Չակվետաձե (Ռուսաստան)

2. Ժան Բելենյուկ (Ուկրաինա)

3. Ջավիդ Գամզատով (Բելառուս), Դենիս Կուդլա (Գերմանիա)

98 կգ

1. Արթուր Ալեքսանյան (Հայաստան)

2. Դանիել Յասմանի Կաբրերա (Կուբա)

3. Չենկ Իլդեմ (Թուրքիա), Ղասեմ Ռեզայի (Իրան)

130 կգ

1. Նունյես Լոպես (Կուբա)

2. Ռիզա Կայալպ (Թուրքիա)

3. Սերգեյ Սեմյոնով (Ռուսաստան), Շաբահ Սարիատի (Ադրբեջան)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։