Քառակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ջոնսոն. Վան Նիկերտը կարող է դառնալ աթլետիկայի նոր աստղը

14:50   15 օգոստոսի, 2016

Աթլետիկայի քառակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ջոնսոնն անդրադարձել է Հարավային Աֆրիկան ներկայացնող Վայդե վան Նիկերտին, որը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 400 մետր վազքում հաղթել էր աշխարհի ռեկորդով: 24-ամյա մարզիկը գրանցել էր 43.03 վայրկյան արդյունք՝ գերազանցելով Ջոնսոնի ռեկորդը (43,18 վայրկյան):

«Աստված իմ: Նա կարողացավ աշխարհի ռեկորդ սահմանել 8-րդ վազքուղում: Դա անհավատալի էր, երբեք նման բան չէի տեսել: Նա վազքատարածության երկրորդ հատվածը վազեց ավելի արագ, քան՝ առաջինը: Երիտասարդ վազորդի հիանալի աշխատանք: Արդյո՞ք նա կարող է 400 մետրը վազել 42 վայրկյանի մեջ: Ես միշտ երազել էի այդ մասին, բայց չստացվեց: Ուսեսն Բոլթը շուտով կավարտի կարիերան, եւ Վան Նիկերտը կարող է դառնալ աթլետիկայի նոր աստղը»,- ամերիկացի լեգենդար արագավազորդի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջոնսոնի ռեկորդը պահպանվում էր 1999 թվականի օգոստոսի 26-ից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.