14:43 14 հունիսի, 2016Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը Բելգիայի նկատմամբ Եվրո-2016-ի խմբային փուլի առաջին տուրում: Եվրոպայի առաջնությունից հետո Կոնտեն կգլխավորի Լոնդոնի «Չելսին»:
«Երկու թիմերն էլ ցուցադրեցին դիտարժան ֆուտբոլ, պահեր էին լինում երկու դարպասների մոտ էլ: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ ֆուտբոլում ոչինչ նախապես հայտնի չէ: Խաղի ճակատագիրը վճռվում է խաղադաշտում:
Հենց սկզբից էլ ասել եմ, որ այս թիմում առաջին հերթին տղամարդիկ են, հետո նոր միայն ֆուտբոլիստներ: Սա շատ կարեւոր է, քանի որ այսպիսի մրցաշարերում անհրաժեշտ է ներթիմային ալքիմիա՝ մարդիկ պետք է ընդհանուր լեզու գտնեն եւ հասկանան իրար: Հրաշալի էր տեսնել, թե ինչպես է ամբողջ թիմը պահեստայինների հետ ուրախանում գոլերին: Մենք ունենք հրաշալի թիմային ոգի:
Մեկ օր կուրախանանք եւ կսկսենք պատրաստվել Շվեդիայի դեմ հաջորդ խաղին: Դեռ թարմ է հիշողություններն աշխարհի առաջնությունից, որտեղ սկսեցինք Անգլիայի նկատմամբ հաղթանակով, բայց պարտվեցինք Կոստա Ռիկային: Խաղացողներն ու երկրպագուները դեռ հիշում են այդ մասին: Պետք է բացառել այդպիսի սխալը»,- Անտոնիո Կոնտեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը Իտալիայի հավաքականը կանցկացնի հունիսի 17-ին: Մրցակիցը Շվեդիան է, որն առաջին հանդիպումը 1:1 հաշվով է ավարտել Իռլանդիայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.