Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Նակամուրան է

09:14   28 մարտի, 2016

Մոսկվայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ, որին առաջին շրջանում հաղթել էր սկանդալային պարտիայում:

Վերջին տուրի կենտրոնական պարտիայում կհանդիպեն Սերգեյ Կարյակինը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք 7.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հայկական շախմատի առաջատարը 6.5 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը եւ կորցրել է մրցաշարում հաղթելու հնարավորությունները:

Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ. Կարյակին, Կարուանա՝ 7.5-ական միավոր, Անանդ՝ 7, Արոնյան, Սվիդլեր, Գիրի, Նակամուրա՝ 6.5-ական, Տոպալով՝ 4:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։