Bavarian open. Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը գրավեցին երկրորդ տեղը

00:33   22 փետրվարի, 2016

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը երկրորդ տեղը զբաղեցրեց Bavarian open գեղասահքի միջազգային մրցաշարում:

Կարճ ծրագրից հետո Կարապետյանն ու Սենեկալը երկրորդն էին եւ այդ տեղը պահպանեցին նաեւ ազատ ծրագրից հետո: Նրանց ցուցանիշն էր 140.16 միավոր:

Bavarian open-ի հաղթող դարձավ Մեծ Բրիտանիան ներկայացնող Պենի Կումս – Նիկոլաս Բուքլենդ պարային զույգը, որը հավաքեց 165.68 միավոր: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։