15:22 24 հունվարի, 2016Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» միջեւ գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
27-ամյա ֆուտբոլիստն արժանացել է 9.6 գնահատականի: Երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է նրա ակումբակից Իլկայ Գյունդոգանը՝ 9 բալ:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ խաղին եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Դորտմունդցիները հաղթել էին 3:1 հաշվով:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.