13:22 6 դեկտեմբերի, 2015Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Վոլֆսբուրգի» միջեւ Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ:
26-ամյա կիսապաշտպանն արժանացել է 9.4 գնահատականի: Հանդիպման երկրորդ լավագույն ֆուտբոլիստը «Վոլֆսբուրգի» գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն է, որը ստացել է 8.4 միավոր:
Հիշեցնենք, որ Վոլֆսբուրգում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը հանդես էր եկել 90 րոպե եւ կատարել 2 գոլային փոխանցում՝ հաղթանակ պարգեւելով «Բորուսիային»: Դա նրա 8-րդ եւ 9-րդ գոլային փոխանցումներն էին Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում խփել է 5 գոլ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.